Երևանի հուշարձան-շենքերը պատշաճ պաշտպանված չեն. Երևանի «Իմ քայլը» ավագանու անդամ (տեսանյութ)

16:12 • 13.06.20

Տեղի տալով տարբեր շրջանակների բիզնես շահերին, քաղաքը զրկվել է իր պատմական հիշողությունից։ Այս մասին Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցությունից Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Ուզում եմ հասկանալ, նոր կառավարությունը ստանձնելով իշխանությունը, արդյո՞ք շարունակում է առաջնորդվել հին, արատավոր, կոռուպցիոն, մեթոդներից կազմված ցանկերով, թե՞ կատարվում է աշխատանք, որպեսզի մասնագետներն ուսումնասիրեն ոչ միայն այն շենքերը, որոնք արդեն նախագծի մեջ են , այլև մենք ունենք շենքեր, որոնք սեփականատերեր ունեն և սրանք բարեկարգվում, որից հետո ասեն՝ կներեք, առնետանոց էր։ Դա շատ հայտնի ձեռագիր է, երբ շենքը բերում հասցնում են շատ վատ վիճակի, որ հետո բնակիչներին բացատրեն, որ հիմա կբարեկարգեն»,֊-ասաց ավագանու անդամը։

Նրա խոսքով, ինքն այժմ չի տեսնում, որ Երևանի հուշարձան-շենքերը լինեն պատշաճ պաշտպանված։ Ավագանու անդամն ասաց, որ բնակիչները՝ հիմնականում երևանցիները, դիմում են քաղաքապետարանին, նույն խնդիրն անցյալ տարի եղավ Խորենացի շենքի հետ կապված,և ինքը հասկանում է, թե որտեղ է թաղված շան գլուխը։

«Ուզում եմ հասկանալ՝ էլ որ շենքն ենք մենք վաղը կորցնելու, թե վերջիվերջո այդ ցուցակը կվերանայվի։ Սեփականատերերը, որոնք ձեռք են բերել պատմական շինությունններ, որևէ կերպ պատասխանատվության են ենթարկվելու և օրենսդրորեն սահմանափակվելո՞ւ է նրանց հնարավորությունները, այդ շենքերը բացիթողի վիճակի հասցնելու համար» -ասաց Աբգարյանը։

Հարցին ի պատասխան, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին գրասենյակի ղեկավար Սիսեռյանն ասաց, որ համաձայն է, և կարծում է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կվերանայի և այդ ցանկը հավանաբար կլրամշակվի։

Մանրամասները՝ տեսանյութում