Այրվել է թանգարանային գնացքի մեքենավարի խցիկը

16:31 • 13.06.20

Սասունցի Դավթի հրապարակում այրվել է կայանած գնացքի մեքենավարի խցիկը (8 քմ)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 12-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մոտ այրվում է թանգարանային գնացք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։53-ին, մարվել՝ 13։00-ին։