Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Ղրղզստանի դեսպանատան հայ փոխհյուպատոսին (լուսանկար)

15:45 • 13.06.20

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Ղրղզստանի դեսպանատան փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին, գրում է ria.ru-ն։

Կոնդախչյանը պատմել է, որ մետրոյի «Դոբրինինսկայա» կայարանի մոտ վիճաբանություն է ունեցել անհայտ երիտասարդի հետ։ Վեճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում դիվանագետը գլխի շրջանում հարված է ստացել։

Փոխհյուպատոսը միջադեպից հետո դիմում է գրել ոստիկանություն։ Հիշյալ երիտասարդը փնտրվում է։

Տիգրան Կոնդախչյանը Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատանն աշխատում է 2016 թվականից։

Атташе, вице-консул Посольства Кыргызской Республики Кондахчян Тигран Ашотович