Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ ուղիղ․ օրակարգում էր Ֆիրդուսի մեկդարյա շենքերի հետագա ճակատագրի հարցը

14:10 • 13.06.20

Տեղի է ունենում Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը։ 

Օրակարգում է Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցը։
Արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։