«Մենք արել ենք դա, մենք վարժեցրել ենք գազանին». Նյու Յորքի նահանգապետը հայտնել է կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշը գրանցելու մասին

23:30 • 13.06.20

ԱՄՆ Նյու Յորք նահանգում վերջին մեկ օրում 32 մարդ է մահացել կորոնավիրուսից:  CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախանգապետ Էնդրյու Կուոմոն՝ հավելելով, որ այդ տվյալը «նահանգում գրանցված նվազագույն ցուցանիշն է համաճարակի բռնկման պահից ի վեր»:

«Մենք արեցինք դա, մենք ընտրելացրել ենք գազանին, ներկա պահին մենք 180 աստիճանով փոխել ենք իրավիճակը»,- ասել է Կուոմոն:

Վերջին տվկալներով՝ նահանգում հոսպիտալացված հիվանդների թիվը կազմում է 1734 մարդ, որը ևս նվազագույն ցուցանիշն է մարտի 20-ից ի վեր:

Նահանգապետը նկատել է, որ Նյու Յորքը երկրի ամենից շատ տուժած նահանգի կարգավիճակից անցել է ամենացածր ցուցանիշներ գրանցածի, որը վերջինս «դրամատիկ» անցում է անվանել:

ԱՄՆ-ում, ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսով վարակման 2 122 399 դեպք է արձանագրվել, որոնցից ավելի քան 116 հազարը՝ մահվան ելքով: