Սանկտ Պետերբուրգում հոգեկան խանգարում ունեցող հիվանդը հրկիզել է հիվանդանոցի պալատներից մեկը

12:06 • 13.06.20

Սանկտ Պետերբուրգի Հոգեբուժության և նյարդաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնում հրդեհ է տեղի ունեցել:

Քաղաքի դատախազության փոխանցմամբ՝ հրդեհն իրականացրել է  հոգեկան խանգարում ունեցող մի հիվանդ:

Ինչպես նշում է ria.ru-ն, հիվանդը հրկիզել  է տասը քմ մակերեսով պալատներից մեկը:

Դեպքի հետևանքով տուժածներ չկան, կենտրոնին հասցվել է  200 000 ռուբլու վնաս: Հարուցվել է քրեական գործ: