ԱԺ պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը և Արեն Մկրտչյանը վարակվել են կորոնավիրուսով

16:55 • 26.06.20

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և պատգամավոր Արեն Մկրտչյանը կորոնավիրուսով են վարակվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը։

Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս վարակվե՞լ է կորոնավիրուսով, Մինասյանը պատասխանեց, որ Հովհաննիսյանը թեստ չի հանձնել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուս է հաստատվել ԱԺ մի քանի պատգամավորների մոտ ևս։