Բաքվում ներկերի արտադրության գործարան է այրվում

23:26 • 04.07.20

Ադրբեջանի մայրաքաղաքում հրդեհ է բռնկվել ներկերի արտադրման գործարանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:

«ԱԻՆ-ի թեժ գծին հաղորդում է ստացվել ներկերի արտադրության «Սոբսան» գործարանում, որը տեղակայված է Բաքվի Բինագադինսկ շրջանում: Դեպքի վայր են մեկնել նախարարության հակահրդեհային ստորաբաժանման աշխատակիցները»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱԻՆ-ի տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակը 700 քառ մետր տարածք է պատել: Կատարվածի պատճառները չեն հաղորդվում: