Հասկանում եմ, որ ջանք ու եռանդ չեն խնայել տարածելու այն միֆը, որ մենք ամեն դատական նիստի խափանման միջոցի հարց ենք բարձրացրել. Արամ Վարդևանյան

15:57 • 07.07.20

Թվով 28 դատական նիստ է տեղի ունեցել Ձեր նախագահությամբ, բայց քա՞նի դատական նիստ տեղի չի ունեցել, այ դա հիմնավոր կդարձներ դատախազության միջնորդությունը, եթե դա հիմնավորվեր, սակայն այդ ժամանակ երևի միջնորդություն չէին ներկայացվի. այսօր ընթացող դատական նիստի ժամանակ նշեց Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատախազների ներկայացրած միջնորդությանը:

«Դատական նիստերը չեն կայացել, քանի որ դատավորը վերապատրաստման դասընթացների մեջ է գտնվել, դատավորը գնացել է արձակուրդ 2 անգամ, նիստը չի կայացել թարգմանիչ չապահովվելու պատճառով, սրանք բոլորը չէ՞ որ չկայացած նիստերի հարցեր են: Մեր գործընկերները փորձում են մեր մեջ մեղավոր փնտրել, բայց չէ որ օբյեկտիվությունը պետք է գերակայի: Իմ թվարկածները՝3-4 ամսվա դատական նիստեր չունենալուն է վերաբերվում: Նորություն չի լինի, եթե ասեմ, որ դատավարական մասնակիցների ծավալը մեծ է: Եթե 80 հատորանոց քրեական գործ է, եթե 4 ամբաստանյալներ են, բա ի՞նչ պետք է լինի: Դատարանը բոլորի կարծիքը լսում է և այդ ծավալով միջնորդությունները արագ արագ ավարտվի՞, ոնց կարող է լինի: Յուրաքանչյուր պաշտպան պարտավորություն ունի չէ՞, պետք է մեր դիրքորոշումը ներկայացնենք»:

Պաշտպանի խոսքով՝ պաշտպանյալների կողմից իրավունքները դատախազները ներկայացրել են այլ կերպ: Նրանք միջնորդությունում նշել են ՝ «Ընդ որում այդ գիծը պահելուն», արտահայտությունը՝«Մենք կարո՞ղ է «գիծ» ենք պահում, դատարանի նիստերին, այդ ո՞ր մի պաշտպանն է դատարանի նիստերի դահլիճում «գիծ» պահում: Կամ առհասարակ քրեադատավարական ինչ կատեգորիա կարո՞ղ է լինել «գիծ» պահելը»:

Արամ Վարդևանյանը, անդրադառնալով դատախազների ներկայացրած միջնորդությանը, թե պաշտպաններն կրկնել են ինքնաբացարկի և խափանման միջոցը փոխելու միջնորդությունները, նշեց.

«Հասկանում եմ, որ ջանք ու եռանդ չեն խնայել տարածելու այն միֆը, որ մենք ամեն դատական նիստին խափանման միջոցի հարց ենք բարձրացրել, կարծում եմ դժվար չէ պարզել, քանի անգամ ենք նման միջնորդություն ներկայացրել»:

Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրողների միջնորդությունը անհիմն է, և հակասում է օրենքին:

«Արդյո՞ք դատարանը ունի լիազորություն ճանաչել ամբաստանյալների գործողությունների դատավարական իրավունքի չարաշահում և սահմանափակել միջնորդություններ ներկայացնելու հնարավորություն: Դատավարակաան իրավունքի չարաշահում արտահայտությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում բացակայում է:

Դատավարական իրավունքի չարաշահման հիմքով կողմի իրավունքի սահմանափակման մասին խոսվում է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսգրքում, որտեղ ասված է, որ գործին մասնակցող անձի միջնորդությունը կարող է մերժվել, եթե ներկայացվել է չարաշահմամբ: Այսինքն այստեղ խոսքը գնում է ոչ թե միջնորդությունները ներկայացնելու իրավունքը սահմանափակելու, այլ միջնորդությունը մերժելու մասին»:

Տուժողների իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը, դիմելով դատավորին, նշեց, որ Հայկ Ալումյանի բացատրությունները կապ չունեն քննարկվող միջնորդության հետ։

«Ես կխնդրեի, որ Դուք հեռու վանեիք բոլոր այն հարցերը, որոնք կապ չունեն քննվող նյութի հետ և ազատեիք այսքան երկար խոսքի հնարավորություններից, որոնք նախորդ նյութի կրկնություններն են և ամեն անգամ նյութը տարբեր կերպ է ներկայացվում և պնդում են, թե իրենց խոսքում կկրկնություններ չկան»,-նշեց նա: