Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը, նրանք չեն ցանկանում՝ նախկին համայնքապետը վերականգնվի պաշտոնում (տեսանյութ)

09:23 • 07.07.20

10։05

Մենք խնդրում ենք վարչապետին շուտափույթ լուծում տա այս հարցին, «Իմ քայլի» պատգամավորներ ո՞ւր եք: Այս մասին այսօր ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում բողոքի ակցիայի ժամանակ նշում էին բնակիչները՝ պնդելով համայնքապետարանը չի աշխատելու:


«Կանդիցիաների տակ նստած որոշում են, ով գա մեր գյուղը կառավարի: Նախկին ղեկավարը հրաժարական է տվել գնացել, նոր ղեկավար է եկել, իսկ մարզպետը քնել, վեր է կացել, որոշել է, որ հին ղեկավարը պետք է գա նորից ղեկավարի։


Բնակիչներից մի քանիսը պահանջում էին, որ մարզպետը ներկայանա հիմա, սակայն որոշները ասացին, որ սա «մարզպետի սարքած գործերն» են:


«Գյուղը գյուղապետ չունի բավականին ժամանակ, երեկ մարզպետարանի աշխատակիցները եկել են, որ նախկին գյուղապետին ընդունում հանձնում անեն, ամեն ինչ արվում է, որ նրան հետ բերեն: Մենք ուզում ենք մարզպետին հարցնել, թե ինչու պետք է հին թալանչին գա»,-ասաց բնակիչներից մեկը՝ նշելով, թե իրենց պատճառաբանում են, որ դատարանի որոշում կա: Այսպիսով Վարչական վերաքննիչ դատարանը մարզպետի 287 որոշումը համարել է չեղյալ, մնացածը ածանցյալ պահանջ է ներկայացվել:
Բնակիչները նշեցին, որ Ժողովուրդը նույնիսկ իր հողերը չի ցանկանում գնալ մշակել: «Ժողովրդի հաղթանակը մի գրիչի հարվածով չի կարա վերցնի, ուզում է ամբողջ ուժերը գան ստեղ»,-ասում էին նրանք:

 

09։23


ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում  լարված իրավիճակ է։ Բնակիչները դուրս են եկել փողոց և բողոքի ակցիա են անում։ Նշում են, որ թույլ չեն տալու մարզպետարանի աշխատակիցներին համայնք մտնել և, իրենց խոսքով, անցնում են «բարիկադային պայքարի»։ Նրանք պահանջում են, որ նախկին համայնքապետը չվերականգնվի իր պաշտոնում։