«Թող պարետը վախենա» հայտարարող նույնասեռականները բերման են ենթարկվել Ոստիկանութուն և դիմակ չդնելու համար տուգանվել

10:51 • 07.07.20

Սոցիակալան ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ Երևանի կենտրոնում երեկոյան ժամի առանց դիմակի փողոցում նույնասեռականներ են կանգնած: Օգտատիրոջ հարցին, թե ինչու դիմակ չեն դնում, պարետից չեն վախենում, պատասխանում են.« Դիմակը մոտներս է, հերիք է: Թող պարետը մեզնից վախենա»:

Դիտարկմանը, թե բա որ տուգանի, պատասխանում են՝ թող տուգանի:

Տարածված տեսանյութի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց Ոստիկանության լրատվության վարչությունից: Հարցին, թե ինչպես է ստացվում, որ ոմանք կարողանում են առանց դիմակի գտնվել փողոցում և հայտարարություններ անել պարետի հասցեին, Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց.«Ձեր նշած տեսանյութում երևացող 3 անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին և համապատասխան վարչական արձանագրություն է կազմվել»:

Tert.am-ի տեղեկություններով վարչական արձանագրությունը վերաբերել է դիմակ չդնելուն, ի դեպ, մեկ այլ տեսանյութում երևացող անձինք ևս որոշ ժամանակ առաջ տուգանվել էին,պատճառը կրկին սոցիալական ցանցերում տարածված խնջույքի տեսանյութն էր: