Բրազիլիայի նախագահն իր մոտ կորոնավիրուսի ախտանշաններ է նկատել. CNN Brasil
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն իր մոտ կորոնավիրուսի ախտանշաններ է նկատել: Այս մասին նա հաղորդել է CNN Brasil-ին տված հարցազրույցում:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Բոլսոնարուն հայտնել է, որ իր ջերմությունը բարձրացել է մինչև 38 աստիճան, իսկ արյան մեջ թթվածնի մակարդակը կազմում է 96 տոկոս:
Հաղորդվում է, որ կորոնավիրուսի ախտորոշիչ թեստի արդյունքներն այս պահի դրությամբ դեռ պատրաստ չեն, սակայն նախագահն արդեն կասեցրել է առաջիկա շաբաթ ծրագրած բոլոր հանդիպումները:










