Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն երեքշաբթի հայտարարել է, որ կորոնավիրուսի հայտնաբերման իր թեստը դրական արդյունք է տվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բրազիլական աղբյուրին:
«Նախագահ Ժաիր Բոլսոնարուն հուլիսի 7-ին հայտարարել է, որ «Քովիդ-19»-ի համար հանձնած թեստը դրական պատասխանով է եկել»,- հաղորդվում է G1 պորտալում:
Նշենք, որ Բրազիլիան Լատինական Ամերիկայում կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկիրն է, ինչպես նաև երկրորդը ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո: Երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 1 628 283 մարդ, որից 65 631-ը մահացել է:










