ՆԱՏՕ-ի նավերը մտել են Սև ծով

22:10 • 07.07.20

ՆԱՏՕ-ի նավերը մտել են Սև ծովի ջրային տարածք: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից:

Դաշինքի՝ ականազերծմամբ զբաղվող նավատորմի կազմում ընդգրկված են Հունաստանի ռազմածովային ուժերի ռազմանավը, Իսպանիայի «Տամբրե» և Իտալիայի «Գաետա» ռազմանավերը: Սևծովյան նավատորմը հետևում է դրանց գործողություններին:

Նշվում է, որ սա առաջին անգամը չէ, երբ Սև ծովում հայտնվում են այլ երկրների նավեր: Հունիսի վերջին Սև ծովի ջրային տարածք էր մտել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Porter» ականակիրը: Այն վերահսկողության տակ էին առել ՌԴ Հարավային ռազմական շրջանի ուժերը:

Բացի այդ, Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի կործանիչներն անցյալ շաբաթ օդ էին բարձրացել՝ որսալու ամերիկյան հետախույզ-օդանավը: