«Նորնիկել»-ին 2,1 մլրդ դոլար տուգանք է սպառնում 21 հազար տոննա նավթամթերքի արտահոսքի պատճառով
ՌԴ Բնական ռեսուրսների վերահսկման դաշնային ծառայությունը («Ռոսպրիրոդնադզոր») գնահատել է մեկ ամիս առաջ Նորիլսկում տեղի ունեցած տեխնածին վթարի պատճառած վնասները շրջակա միջավայրին և վնասների կամավոր հատուցման պահանջ է ուղարկել Նովոսիբիրսկի առևտրատնտեսական քոլեջին (ներառված է «Նորնիկել» խմբում): Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը:
Ջրային օբյեկտներին հասցված վնասը գնահատվել է 147,46 միլիարդ ռուբլի, հողային օբյեկտներինը` 738,6 միլիարդ ռուբլի (ընդհանուրը` 148 միլիարդ 198,6 միլիոն ռուբլի):
Ռուսաստանի կենտրոնական բանկի տարադրամի փոխարժեքի վերջին տվյալներով՝ այս գումարը հավասար է 2,1 միլիարդ դոլարի: Դա 2019 թվականին «Նորնիկել»-ի դրամական միջոցների ազատ հոսքի 40%-ից ավելին է կազմում:
««Ռոսպրիրոդնադզոր»-ի փաստաթղթերը դեռևս չեն հասել ընկերություն: Հասնելուն պես կուսումնասիրենք և կկարողանանք մեկնաբանել»,-տեղեկացրել են «Նորնիկել» ընկերության մամուլի ծառայությունից:
ՌԴ բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի հարցերով նախարար Դմիտրի Կոբիլկինը հայտարարել է, որ «Նորնիկել»-ում տեղի ունեցած վթարի հետևանքով արկտիկական ջրային ռեսուրսներին հասցված վնասը աննախադեպ է և «Ռոսպրիրոդնադզոր»-ի նշանակած փոխհատուցման գումարի չափը համապատասխանում է դրան:
«Ջրային արկտիկական ռեսուրսներին հասցված վնասն աննախադեպ է: Գումարը դրան համապատասխանում է: Եթե հիշենք Ալյասկայի ափերի մոտակայքում տեղի ունեցած Exxon Valdez В տանկեռի վթարը, ապա փոխհատուցման գումարներն ու տուգանքները այնտեղ գերազանցում էին 5 միլիարդ դոլարը»,-ասել է նախարարը:
Մայիսի 29-ին Նովոսիբիրսկի առևտրատնտեսական քոլեջի ՋԷԿ-3 տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով շուրջ 21 հազար տոննա նավթամթերք է թափվել գետը, ինչն աղտոտել և վնասել է շրջակա միջավայրը: Ներկայումս վթարի հետևանքների չեզոքացումը շարունակվում է:










