Թուրքիայում վերաբացվել են զբոսայգիներն ու զվարճանքի թեմատիկ այգիները (լուսանկար)
Թուրքիայում կորոնավիրուսային սահմանափակումների շրջանակում փակված զվարճանքի այգիները, զբոսայգիները, կարուսելները կրկին վերաբացվել են: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ վերաբացված այգիներում պարտադիր է լինելու դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահպանումը:
Մինչև բացումն այգիներում ախտահանման աշխատանքներ են կատարվել, կարուսելներ մուտք գործելիս մարդիկ պետք է ախտահանեն ձեռքերը, ախտահանման միջոցները տեղադրված են յուրաքանչյուր ատրակցիոնի մուտքի մոտ: Մանկական կարուսելներում նստատեղերը հարմարեցվել են սոցիալական հեռավորության պահպանման կանոններին:











