Վլադիվոստոկսում տղամարդն ընկել է 9-րդ հարկի պատուհանից և ողջ է մնացել
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի բնակելի շենքի 9-րդ հարկի պատուհանից տղամարդ է ընկել, կատարվածից հետո ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ հասարակայնության հետ կապերի շրջանային վարչության ղեկավարին:
Կատարվածի առնչությամբ նախաքննություն է իրականացվում: Պարզվել է, որ տղամարդն ընկել է բազմաբնակարանային շենքի 9-րդ հարկից: Դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու ոստիկանները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 36-ամյա տուժածը տեղի բնակիչ է: Նրան հոսպիտալացրել են: Ներկա պահին պարզվում են կատարվածի հանգամանքները:










