Ալյասկայի ափերի մոտ 5.1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
Ալյասկայի ափերի մոտ 5.1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության հաղորդագրությանը:
Ըստ այդմ, ցնցումների օջախը գտնվել է 4.6 կմ խորության տակ, էպիկենտրոնը՝ ԱՄՆ Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքից 609 կմ դեպի հարավ-արևմուտք, իսկ տվյալ քաղաքում շուրջ 290 000 մարդ է բնակվում:
Տուժածների, ավերածությունների կամ ցունամիի վտանգի վերաբերյալ ներկա պահին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:










