Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 45 000 նոր դեպք է գրանցվել. РИА Новости
Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 45 305 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է РИА Новости-ն:
Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 668 589-ի, որոնցից 66 741-ը մահացել են, վերջին 24 ժամում մահվան 1254 նոր դեպք է արձանագրվել:
Ընդհանուր առմամբ, մինչ այժմ ապաքինվել է 976 977 վարակակիր:
Այս պահին Բրազիլիան թե վարակվածների և թե մահացածների թվով աշխարհում երկրորդն է:










