«Ռոսկոսմոս»-ի ղեկավարի խորհրդականը կասկածվում է պետական դավաճանության և ՆԱՏՕ-ին Ռուսաստանի պաշտպանական համակարգի մասին գաղտնի տեղեկատվություն տրամադրելու մեջ
Ռուսական «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավարի խորհրդական, նախկին լրագրող Իվան Սաֆրոնովը կասկածվում է ՆԱՏՕ-ի հատուկ ծառայություններից մեկում աշխատելու, վերջիններին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության, ռազմարդյունաբերական համակարգի վերաբերյալ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու մեջ:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Սաֆրոնովի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով, իսկ այդ դեպքում նրան մոտ 20 տարվա ազատազրկում է սպառնում: Նա հուլիսի 7-ին է ձերբակալվել, ապա՝ կալանավորվել 2 ամսով:
Գործակալության հետ զրույցում Սաֆրոնովի փաստաբան Իվան Պավլովը հայտնել է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հաձայն՝ 2012թ-ից չեխական հատուկ ծառայությունների հետ է գաղտնի համագործակցել, Ռուսաստանից Աֆրիկա զինտեխնիկայի մատակարարման վերաբերյալ գաղտնի տեղեկատվություներ չեխական կողմին փոխանցել, որոնքՊրահայից Վաշինգտոն են հասել:
Սաֆրոնովը չի ընդունել մեղքը, տեղի ունեցողը համարել հետապնդում՝ իր ծավալած գործունեությամբ պայմանավորված (աշխատել է Ведомости և Коммерсант թերթերում՝ ռազմական և տիեզերական ոլորտների ուղղվածությամբ), և հրաժարվել է ցուցմունք տալ:
«Ռոսկոսմոս»-ից հայտարարել են, որ ձերբակալությունը կապ չունի Սաֆրոնովի՝ պետական գործակալությունում կատարած աշխատանքի հետ: Նա պետական այդ կառույցում աշխատում է մոտ երկու ամսի՝ մայիսի 18-ից:










