ԱՄՆ նախագահի զարմուհին իր գրքում պատմել է, թե ով է Թրամփի փոխարեն այն ժամանակ հանձնել նրա ընդունելության քննությունները

00:59 • 08.07.20

ԱՄՆ նախագահի զարմուհին իր գրքում պատմել է, թե ով է Թրամփի փոխարեն կատարել նրա տնային աշխատանքներն ու հանձնել ընդունելության քննությունները, ինչը Սպիտակ տնից «ստի հավաքածու» են անվանել:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփի ավագ եղբոր դուստրը՝ Մերի Թրամփն իր հեղինակած գրքում գրել է, որ այժմ նախագահի պաշտոնը զբաղեցնող Թրամփի փոխարեն վաղ տարիքում քույրը՝ Մերիեն Թրամփն է կատարել նրա տնային աշխատանքներն, իսկ երբ Թրամփը ցանկացել է Փենսիլվանիայի համալսարան ընդունվել, քույրը Ջո Շապիրո անունով մի երիտասարդի օգնությանն է դիմել, որը հայտնի էր գերազանց առաջադիմությամբ, և վերջինն էլ Թրամփի փոխարեն հանձնել է նրա ընդունելության քննությունները: Դրա դիմաց Թրամփն, ըստ զարմուհու, երիտասարդին լավ վարձատրել է:

Մերի Թրամփը գրել է նաև, որ դեռ փոքր տարիքում իր հորեղբայրը հակված է եղել խաբել իր շրջապատի մարդկանց և օգտագործել նրանց հանուն իր շահերի: «Դոնալդի համար սուտն ամենից առաջ գործիք էր դարձել՝ համոզելու շրջապատի մարդկանց, որ ինքն ավելի լավն է, քան իրականում»,- գրել է ԱՄՆ նախագահի զարմուհին: