ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի պաշտոնյաների նկատմամբ

01:58 • 08.07.20

ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է սահմանում Չինաստանի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապ ունեն օտարերկրացիների մուտքը Տիբեթի տարածք սահմանափակելու հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

ТАСС-ի փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցները սահմանվում են Տիբերթ երկկողմանի մուտքի վերաբերյալ 2018թ. օրենքի շրջանակում:

«Պեկինը շարունակում է անընդհատ խոչընդոտել դեպի Տիբեթի ինքնավար մարզ և Տիբեթի այլ շրջաններ ամերիկացի դիվանագետների, լրագրողների, զբոսաշրջիների ուղևորությունները, այնինչ Չինաստանի շատ պաշտոնյաների համար մուտքը ԱՄՆ շատ ավելի հասանելի է»,- հայտարարել է Պոմպեոն:

ԱՄՆ պետքարտուղարը նաև ընդծել է, որ Կոնգրեսի հետ համագործակցելով ջանքեր կգործադրի ամերիկացիների համար դեպի Տիբեթ մուտքի լիարժեք հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ: