Հայաստանում ընտանեկան ամենամեծ ռեստորանը՝ «Ծիրանի» այգին, տոնում է իր 8-րդ տարեդարձը (լուսանկարներ)  

10:00 • 08.07.20

Իրարից հեռու, դիմակով, բայց ժպտացող աչքերով Ծիրանի այգի-ռեստորանի անձնակազմը և Margaryan Business Group–ի թոփ մենեջմենթի աշխատակիցները հավաքվել էին «Ծիրանիի» նորաբաց տեռասսայում՝ շնորհավորելու Հայաստանի ամենամեծ ընտանեկան ռեստորանի 8-րդ տարեդարձը:

Իրավիճակին պետք է հարմարվել, յուրաքանչյուր ժամանակահատված իր դժվարությունն ու լիությունն ունի, այսպես բնութագրեց փոքրիկ հավաքույթը Margaryan Business Group–ի հիմնադիր տնօրեն Կարեն Մարգարյանը:

«Ծննդյան օրը մեկն է և այն պետք է նշել՝  լինի փոքր անձնակազմով, թե մեծ շուքով, ինչպես օրինակ նախորդ տարի արեցինք: Այսօր արդեն 8 տարեկան «Ծիրանին» 3 տարի է՝ մեր ցանցում է: Այսօր այն առավելագույնս մոտ է երբևէ իմ պատկերացրած ընտանեկան ռեստորանին, ռեստորան, որտեղ ընտանիքով կամ ընկերների հետ կարող ես վայելել տպավորիչ բնությունը՝ լիճը, ջրվեժը և մյուս գեղեցիկ անկյունները, համտեսել տեղում թխվող հայկական հացը՝ լավաշը և մոռանալ քաղաքի աղմուկի մասին»,- ասաց Margaryan Business Group–ի գլխավոր տնօրեն Կարեն Մարգարյանը:

«Ծիրանի» այգի-ռեստորանի ամբողջ տարածքում պտղատու ծառեր են, հատկապես ծիրանենին է շատ՝ այստեղից էլ անվանումը՝ «Ծիրանի»: 4 հա տարածքում 300 ծիրանի ծառ կա, որոնք ապահովում են ռեստորանն օրգանական մրգով՝ կոմպոտ և ջեմ պատրաստելու համար, այցելուներն էլ են սիրում հենց ծառերից քաղել հասած պտուղները՝ պատմում է Կարեն Մարգարյանը:

8-ամյակն անցավ յուրօրինակ մտերմիկ մթնոլորտում: Այն մեկնարկեց Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի աղոթքով՝ Ծիրանի այգի-ռեստորանում ավանդույթ դարձած օրհնության կարգով: Այնուհետև հյուրերը ճաշակեցին  «Ծիրանի» այգի-ռեստորանի խոհանոցի սիրված ուտեստները՝ կրկին միմյանցից հեռու՝ ապահով ու ուրախ տոնի առիթով:

«Ծիրանի» այգի-ռեստորանում մեծ միջոցառումները փոխարինվել են փոքրիկ բացօթյա հավաքույթներով, որոնք կազմակերպելու համար ռեստորանը ձեռք է բերել անգամ անհրաժեշտ գույք:

«Այգում 61 փայտյա տնակ կա՝ ինչպես բաց երկնքի տակ, այնպես էլ փակ,  2 ընդարձակ սրահներ,  Ծիրանի Գարդենում մինչև համաճարակը կարողանում էինք միաժամանակ հյուրընկալել մոտ 1000 հոգու»,- ասաց Margaryan Business Group–ի գլխավոր տնօրեն Կարեն Մարգարյանը:

Ի դեպ, վերջերս Margaryan Business Group–ը սկսել է մատուցել MBG Քեթրինգ ծառայությունը: Այն հնարավորություն է տալիս միանգամից MBG-ի 7 ռեստորանի ճաշացանկից ընտրել ցանկալին, ամենատարբեր միջոցառումների համար, օրինակ՝ հարսանիք, ճաշկերույթ, ֆուրշետ, սուրճի ընդմիջում և այլն: Պատվերով, ամբողջ գույքով և անձնակազմով՝ անգամ մինչև մաքրուհի, MBG ռեստորանները «գնում են» հաճախորդի նախընտրած վայր՝ էական չէ դա տուն է, այգի, թե այլ վայր:

«Ծիրանի» այգի-ռեստորանի բակում վերարտադրված է հայկական գյուղի ապրելակերպը: Այստեղ տեղում թխում են հայկական հաց՝ լավաշ և թորում են տնական օղի: «Ծիրանիի» խոհանոցում սիրված ավանդական հայկական ուտեստներից զատ կան հատուկ ճաշատեսակներ, որոնք, գոնե, մեկ անգամ պետք է փորձել, դրանցից են գառը պտուտակի վրա, մեծ թավան, փախլավան, գաթան թոնրի մեջ և գյուղում պատրաստված արիշտան։ Հյուրերը այստեղ կճաշակեն ամենահամեղ ուտելիքները, կվայելեն լիճը, ջրվեժը և շատ այլ գեղեցիկ անկյուններ, ամեն ինչ կատարյալ օր ունենալու համար:
















Լրագրող ՝ Լուսինե Զարայելյան