Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ առայօսր Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 146 դեպք, այս պահին տնային մեկուսացման ցուցում ունի 84 քաղաքացի, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 անձ։
Հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 489, մահվան՝ 16 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է, մահվան դեպքերինը՝ 739:










