Վենետիկում ջրհեղեղից պաշտպանող համակարգ են փորձարկել
Վենետիկում 1.5 կմ երկարությամբ ձգվող ամբարտակների համակարգ է տեղակայվել՝ բաղկացած 78 շարժական ջրային դարպասից:
Ինչպես հայտնում է ВВС News-ը, ուժեղ ջրհեղեղներից տուժող քաղաքում փորձարկվում է Mose անվանումը ստացած համակարգը, որը 4 պաշտպանիչ պատնեշներ է ստեղծում: Դրանցից երկուսը տեղակայված են Լիդո շրջանում, մեկական՝ Մալամոկկոյում և Կիոջայում:
Շատ բարձր մակընթացության ժամանակ օդը ներթափանցում է դարպասների մեջ և ազատում դրանք ջրից, ինչի արդյունքում դրանք բարձրանում են և արգելափակում ալիքի ճանապարհը:
Փորձարկումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին և տևել է 90 րոպե: Քաղաքապետարանի ներկայացուցիչների խոսքով՝ պատնեշները կարող են տեղակայվել կես ժամում:










