Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 39 000 նոր դեպք է գրանցվել. РИА Новости

02:47 • 12.07.20

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 39 023 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է РИА Новости-ն:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 1 840 000 մարդ է վարակվել, որոնցից 71 469-ը մահացել է, 1071-ը՝ վերջին մեկ օրում:

Երկրի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ մինչ այժմ ավելի քան 1.1 միլիոն մարդ առողջացել է:

Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է: