«Դիսնեյլենդը», չնայած ԱՄՆ-ում տիրող կորոնավիրուսային իրավիճակին, վերաբացվում է. BBC
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող զվարճանքի աշխարհահռչակ կենտրոն «Դիսնեյլենդը», չնայած երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակին, կրկին բացում է դռներն այցելուների առաջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, զվարճանքի կենտրոնի մաս կազմող «Հրաշքների թագավորություն» զբոսայգին բացվել է այցելուների համար հուլիսի 11-ից, իսկ «Էփքոթ» զբոսայգին և «Դիսնեյի հոլիվուդյան ստուդիաները» կվերաբացվեն հուլիսի 15-ին:
Այցելուների պակաս կարծես թե չի լինելու. չնայած համաճարակի սրվելուն՝ հարյուրավոր մարդիկ հուլիսի 11-ին իրենց հանգիստը հենց «Դիսնեյլենդում» են կազմակերպել: Կենտրոնի տարածքում այցելուները պարտադիր պետք է դիմակ կրեն և պահպանեն անվտանգության սահմանված բոլոր կանոնները:
«Դիսնեյ» ընկերությունը Ասիայիում գտնվող իր 4 զբոսայգիներում սահմանափակ քանակությամբ ծառայությունների մատուցումը վերականգնել է: Ընկերության հայտարարած տվյալների համաձայն՝ տարվա առաջին եռամսյակում մոտ 1.4 միլիարդ դոլարի ֆինանսական վնասներ են կրել:
Մինչև այժմ Ֆլորիդա նահանգում կորոնավիրուսով վարակման շուրջ 250 000 դեպք է գրանցվել, որից 4197-ը՝ մահվան ելքով:










