Ռուս բժիշկների խումբ է մեկնել Ադրբեջան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով. ТАСС

01:53 • 12.07.20

Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական համալսարանի մասնագետներից և ռուս բժիշկ-կամավորներից բաղկացած 17 հոգանոց խումբ է մեկնել Ադրբեջանում՝ տեղում կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու նպատակով, ТАСС-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը:

«Ռուս բժիշկները խորհրդատվություններ կանցկացնեն Ադրբեջանի բուժաշպատողների հետ, կօգնեն առավել խնդրահարույց շրջաններում բժշկական օգնության տրամադրումը կազմակերպելու հարցում, կկսիվեն ամբուլատոր և հոսպիտալային պայմաններում կորոնավիրուսի բուժման բոռուսական փորձով ու կիրառված մոտեցումներով՝ երկրում համաճարակային իրավիճակը մեղմելու նպատակով»,- նշված է ՌԴ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ռուս բժիշկների փորձը բարձր պահանջարկ ունի արտասահմանում: Մինչ այս Ռուսաստանից բժիշկների խմբեր են մեկնել Իտալիա, Ղազասխան, Ղրղզստան, Հայաստան և այլ երկրներ:

Ըստ Ադրբեջանի հրապարակած պաշտոնական վիճակագրության՝ մինչ այժմ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 516 դեպք է գրանցվել, բուժվել է 14 093 վարակակիր, մահացել՝ 300-ը: