«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը տեղափոխվել Է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ․ Hraparak.am
Այսօր, առավոտյան ժամը 7-ին իր տանը ձերբակալվել է Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը: Այս մասին հայտնում է Hraparak.am կայքը՝ հավելելով, որ Վարդանյանը մոտ 4 ամիս փախուստի մեջ էր, հետախուզման տակ: Նա որոշ ժամանակ գտնվում էր Վրաստանում: Երեկ որոշել է վերադառնալ: Ընկերներին ասել է, որ թոռանն է կարոտել: Հենց իր տանն էլ ձերբակալվել է:
Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, սակայն հրաժարվել է այս առիթով հրաժարվեց հարցազրույց տալուց։ Ավելին՝ ասել է, որ ոչ հերքում է, ոչ հաստատում ձերբակալման փաստը։
Վստրեչի Ապերի գործը գտնվում է Քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի վարչության վարույթում։ Քննչական կոմիտեից, Hraparak.am-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատել են ձերբակալման լուրը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Քննչական կոմիտեի և Ոստիկանության կողմից կատարված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը՝ վերջինիս պատկանող բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում:
Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և նա տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:










