Հարվի Վայնշտեյնի ակտիվները սառեցվել են նախկին կանանց կողմից

13:27 • 12.07.20

Պրոդյուսեր Հարվիա Վայնշտեյնի նախկին կանայք այս տարվա ապրիլին դիմել են դատարան և հաջողությամբ համոզել են դատավորներին սառեցնել պրոդյուսերի շուրջ 6 միլիոն դոլար ակտիվները: Այս մասին տեղեկացնում է abcnews.go.com կայքը` հղում տալով իր աղբյուրներին:

Վայնշտեյնը բռնաբարության և սեռական բնույթի հանցագործությունների համար դատապարտվել է 23 տարվա ազատազրկման  և նրա ակտիվների սառեցումը նրան թույլ չի տալիս անգամ բողոքարկել որոշումը, նա դրա համար գումար չունի: Մյուս ակտիվները սառեցվել են սնանկության պատճառով:

2004 թվականին Վայնշտեյնից բաժանված Էվ Չիլթոնի և 2017 թվականին բաժանված Ջորջինա Չապմանի փաստաբանները հրաժարվել են մեկնաբանություններ տալ Վայնշտեյնի ակտիվների սառեցման վերաբերյալ: