Մոսկվայում հարսանեկան արարողության ժամանակ մահացել է հարսնացուն
Մոսկվայի ռեստորաններից մեկում անցկացվող հարսանեկան արարողությունը ողբերգությամբ է ավարտվել. հարսնացուն մահացել է հենց արարողության ժամանակ հուլիսի 11-ին: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ հեռուստաընկերությունը:
Տեղեկացվում է, որ հարսնացուն արարողության ժամանակ իրեն վատ է զգացել: Հյուրերը շատապ օգնություն են կանչել: Բժիշկները հարսնացուի մոտ անաֆիլաքսիկ շոկ են ախտորոշել: Տուժածի վիճակը անհրաժեշտ է դարձրել բժշկական երկրորդ անձնակազմի ժամանումը:
Վերակենդանացման փորձերն այդպես էլ արդյունք չեն տվել, հարսնացուն մահացել է: Նա ընդամենը 25 տարեկան էր:










