Մեր բոլոր փորձերը՝ խոսել Ադրբեջանի հետ քաղաքակիրթ լեզվով, իրենք ընկալում են որպես թուլություն և ազդակ, որ մեզ կարելի է հարվածել, իհարկե «մռութներին ստացան», բայց դա քիչ է. Արման Աբովյան

18:41 • 13.07.20

Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը ցույց է տալիս, որ Ադբեջանը որերորդ անգամ վերահաստատում է իր հակահայկական, հակամարդկային կեցվածքը: Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Մեր կողմից արված բոլոր փորձերը՝ խոսել նրանց հետ քաղաքակիրթ լեզվով, վաղ թե ուշ բերում են մի շատ կարևոր հետևության՝ յուրաքանչյուր խաղաղասիրական, կամ բարի նպատակով գործողություն կամ արտահայտություն, իրենց կողմից ընկալվում է որպես թուլություն և ազդակ, որ մեզ կարելի է կրկին հարվածել: Իհարկե, այս երկու օրվա ընթացքում իրենք բավականին լուրջ «մռութներին ստացան», բայց սա բավական չէ»,- ասաց նա:

Արման Աբովյանը համոզմունք հայտնեց, որ հայկական կողմի պատասխանը՝ յուրաքանչյուր նման սադրանքի դեպքում, պետք է լինի կոշտ, ինչու ոչ՝ նաև անհամաչափ, որովհետև ուրիշ լեզու Ադրբեջանը չի հասկանում՝ շատ պարզ պատճառով, նա միտված չէ և նպատակ չունի լուծել մեզ հետ հարցերը քաղաքակիրթ եղանակով: