Անմիջապես ձեռքերս ոլորեցին և քարշ տալով տարան դեպի ոստիկանական մեքենան. Արթուր Դանիելյան (տեսանյութ)

18:33 • 13.07.20

Հերթական անգամ ցավալիորեն ականատես ենք լինում նրան, որ ոստիկանությունը ոչ թե կատարում է օրենքով նախատեսած իր գործառույթները, այլ ուղղակի դարձել է խաղալիք օրվա իշխանությունների քաղաքական կամքի իրականացման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Գարեգին Պետրոսյանը՝ անդրադանռալով ավտերթի մասնակիցներին երկրորդ անգամ ոստիկանության կողմից բերման ենթարկելուն:

«Ոստիկանությունն այդպես էլ չի կարողացնել ասել, թե որն է իրենց իրավական պահանջը, որին պետք է տղաները ենթարկվեին: Իրականում տղաները ոչ թե օրինական, այլ անօրինական պահանջն է, որ չեն կատարվել»,-ասաց նա և նշեց, որ ավտոերթը չի կարող հավաք համարվել:

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, ում ևս բերման էին ենթարկվել,  նշեց, որ դժվարանում է հասկանալ, թե որն էր իրեն բերման ենթարկելու իրական պատճառը: Նա նշեց, որ իրեն պարզաբանեցին, որ հավաքի է մասնակցել, չի ենթարկվել պարետի ոոշմանը, սակայն իրականում, երբ մայրուղու վրա տեսել է ծեծ ու ջարդ, որի հիմնական թիրախը Նարեկ Մայլանն է եղել, կանգնեցրել է մեքենան: «Անմիջապես ձեռքերս ոլորեցին և քարշ տալով տարան դեպի ոստիկանական մեքենան»,-ասաց նա և նշեց, որ բերման ենթարկելուց վերնաշապիկը պատռվել է:

Նա նշեց, որ իշխանությունների գործողություններում որևէ տրամաբանություն չի տեսնում: «Այդ բերման ենթարկելը նման էր առևանգման, որևէ պատճառ չկար այդ մարդուն բերման ենթարկելու»,-ասաց նա:

«Ադեկվադ»-ի անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս երկրորդ անգամ էր բերման ենթարկվել և նշեց, որ երբ տեսել են ուղիղ եթերով Մայլյանի նկատմամբ ապօրինի գործողություններ, մեքենան կանգնեցրել են ու իջել, սկզբում փորձեցին բիրտ ուժ կիրառել, հետո ոլորեցին մեր ձեռքերը և բերման ենթարկեցին: «Հերթական  արձանագրությունը կազմեցին, որ ոստիկանության ապօրինի պահանջին չեմ ենթարկվել, բայց որևէ պահանջ չի եղել, միակ բանը որ եղել է՝ ասել է չգոռաս:  »,-ասաց նա: