Էլվիս Փրեսլիի 28-ամյա թոռն ինքնասպան է եղել (լուսանկարներ)

08:40 • 13.07.20

Ամերիկացի երաժիշտ և դերասան Էլվիս Փրեսլիի թոռը՝ Բենջամին Կիոն, 28 տարեկան հասակում ինքնասպանություն է գործել, հաղորդում է TMZ պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին և երիտասարդի մոր մենեջերին:

Իրավապահ մարմինների աղբյուրները պարբերականին հայտնել են, որ երգչի թոռը հրազենային վնասվածքով մահացած է հայտնաբերվել ամերիկյան Քալաբասաս քաղաքում գտնվող իր բնակարանում: Նրանց տվյալներով՝ երիտասարդն ինքնասպան է եղել։

Բենջամին Կիոն Էլվիսի դուստր Լիզա Փրեսլիի և երաժիշտ Դենի Կիոյի որդին է: Երիտասարդը, ինչպես Էլվիս Փրեսլին, երաժիշտ էր և արտաքուստ նման էր իր պապին, սակայն նրա կյանքի մասին, ընդհանուր առմամբ, քիչ բան է հայտնի, նշում Է TMZ-ն։

«Բենջամինի մոր սիրտը կոտրված է, նա անմխիթար վիճակում է, բայց փորձում է ուժեղ մնալ 11-ամյա երկվորյակների և ավագ դստեր՝ Ռայլիի համար։ Նա սիրում էր այդ տղային»,- պարբերականին ասել է Լիզա Փրեսլիի մենեջերը։

Էլվիս Փրեսլին մահացել է 1977 թվականին 42 տարեկան հասակում, սակայն շարունակում է մնալ ամերիկյան փոփ մշակույթի կուռքը՝ մտնելով աշխարհի ամենավաճառվող մենակատարների եռյակի մեջ:

Elvis Presley's grandson and Lisa Marie Presley's son, Benjamin Keough, has died from a reported self-inflicted gunshot wound. He is pictured with his mom in 2012The 27-year-old, pictured with his mom in 2010, was found Sunday in Calabasas, California, according to TMZ. Lisa Marie's manager, said: 'She is completely heartbroken, inconsolable and beyond devastated...She adored that boy. He was the love of her life'Benjamin was the son of Lisa Marie and Danny Keough. He is pictured with his mom in 2012

ամերիկացի երաժիշտ և դերասան, 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր երգիչներից