Ընդդեմ արտակարգ դրության երկարաձգման ավտոերթի ընթացքում 2-րդ անգամ բերման ենթարկվածները, այդ թվում՝ Նարեկ Մալյանը, ազատ արձակվեցին (տեսանյութ)

11:58 • 13.07.20

 16:10

Արտաշատի ոստիկանությունից ազատ արձակցվելուց հետո «ՎԵՏՕ»-ի ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարեց, որ Արտաշատից է մեկնարկելու ավոտերթը:

Նարեկ Մալյանի հայտարարությունից հետո, որ մեկնարկում են ավտոերթը, ոստիկանությունը երկու րոպե ժամանակ տրամադրեց նրան և երթի մյուս մասնակիցներին  հավաքը դադարեցնելու համար:

Նարեկ Մալյանն էլ ընդգծեց, որ իրենք հավաք չեն անում: «Ես իմ անձնական մեքենայով, միայնակ, սոցիալական հեռավորությունը չխախտելով, դժգոհությունս եմ արտահայտում: Ես իմ մեքենայի մեջ եմ, հավաք չեմ անում»,- ասաց նա:

Նշենք, որ երթն ընդդեմ արտակարգ դրության երկարաձգման է:

Թեպետ երթը մի որոշ ժամանակ ընթացավ, այնուհետև ոստիկանները կանգնեցրին նրանց և երկրորդ անգամ բերման ենթարկեցին երթի մասնակիցներից Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին:

11:58

ՎԵՏՕ-ի անդամներն այս պահին Արտաշատի ոստիկանության բաժնի դիմաց են: Առավոտյան Խոր Վիրապ վանական համալիրի տարածքից «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը, և ՎԵՏՕ շարժման մասնակիցները բերման ենթարկվեցին:

Նարեկ Մալյանը նախօրեին տեսաուղերձ էր հրապարակել, որով նշում էր, որ այսօր 11:00-ին դեպի Երևան ավտոերթ պետք է իրականացնի՝ ընդդեմ արտակարգ դրության երկարաձգման:

«Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը նշեց, որ հետևել է ոստիկանության գործողություններին և անակնկալի է եկել՝ տեսնելով նրանց գործողությունները, քանի որ երկրում, որտեղ իշխանությունները 85 տոկոս վարկանիշ ունեն, չպիտի վախենան Նարեկ Մալյանի միանձյա ակցիայից:

Արթուր Դանիելյանը նշեց, որ Նարեկ Մալյանը նախապես նշել էր, որ միանձնյա ակցիա է իրականացնելու՝ Խոր Վիրապից ուղևորվելու է Երևան, որի ընթացքում պարետի որոշում չի խախտվել:

«Մենք, երբ եկանք Արտաշատի ոստիկանության բաժին, մի քանի րոպե առաջ թիրախային բերման ենթարկեցին Հայկ Մամիջանյանին, նշելով, որ սոցիալական հեռավորություն չի պահում: Եթե երկու հոգի էին ինչի՞ իրեն միայն բերման ենթարկեցին, իսկ մյուսին ոչ, այստեղ երբ 30 հոգի մարդ կար: Ակնհայտ է, որ իշխանություններն ինչ որ գործողություններ են իրականացնում, ինչ որ բանից վախեցած են: Այս պահին սպասում ենք տեսնենք Մալյանը, երբ դուրս կգա: Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ մենք դիմադրություն ցույց տանք, քանի որ ակնհայտ է, որ քաղաքական նպատակներով մարդկանց փողոցից վերցնում, բերման են ենթարկում»,-նշեց նա:

Արթուր Դանիելյանը նշեց, որ ակնհայտ է, որ Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը տանուլ է տվել և իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել.

«Մայիսից հետո որևէ միջոց ձեռնարկելը անիմաստ է դարձել, բայց հենց հունիսից սկսեց պայքարել կորոնավիրուսի դեմ և ընդամենը հավաքները արգելեցին և համապետական դիմակահանդես հայտարարեցին, որի նպատակը Կառավարության ուսերից մեղքը մարդկանց ուսերին բարդելն է: Իշխանությունները ջանք չեն խնայում հավաքների արգելք իրականացնելուց, որ քաղաքական առումով ռիսկ չսպառնա իրենց: Եվ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները նրանք անցկացրեցին արտակարգ դրության պայմաններում․ խոսքը և՛ Լանզարոտե կոնվենցիայի, և՛ Սահմանադրական դատարանի դատավորների չհայտարարված որսը լեգիտիմ պատրվակով ավարտելն էր: Ես վստահ եմ, որ բազմաթիվ օրենսդրական ակտեր ընդունվելու են՝ արտակարգ դրությունը օգտագործելով»,-ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։