Եվրոպայի 7 խոշորագույն գետերում բժշկական դիմակների և ձեռնոցների թափոններ են հայտնաբերվել

13:13 • 13.07.20

Եվրոպայի յոթ խոշորագույն գետերում հայտնաբերվել են դեն նետված պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ։ Մասնագետները վերջին շրջանում բժշկական թափոնների թվի ավելացումը կապում են կորոնավիրուսի համավարակի հետ, France Inter ռադիոկայանի եթերում հայտնել է ջրային ռեսուրսների մոնիթորինգի Tara Ocean հիմնադրամի ներկայացուցիչ Ռոմի Հենթինգերը:

«Նման տվյալները մտահոգություն են առաջացնում ապագայի համար»,- ընդգծել է Հենթինգերը։

Փորձագետը չի հստակեցրել, թե որ գետերի մասին է խոսքը, սակայն հայտնի է, որ հիմնադրամն ուսումնասիրություններ է կատարում այնպիսի գետերի շրջակայքում, ինչպիսիք են Թեմզան, Էլբան, Սենը, Էբրոն և այլ խոշոր գետերը։

Միևնույն ժամանակ փորձագետը նշել է, որ մեկանգամյա օգտագործման դիմակները պատրաստված են պոլիպրոպիլենից՝ հույս հայտնելով, որ դրանք «արագ կկենսաքայքայվեն»։