Հորդառատ անձրևը Գյումրիում հեղեղել է քաղաքի փողոցները, որոնց մի մասը մեքենաների համար անանցանելի են (լուսանկարներ)
«Քիչ առաջ խիստ հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել Գյումրիում»,-այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը, ով նաև լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինպես են մեքենաները գրեթե ամբողջությամբ պատվել ջրով։
Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Զոհրաբ Եգանյանը, նույնպես գրառել ու լուսանկար է հրապակարել։ «Գյումրիում արտակարգ իրավիճակ է, հորդառատ անձրևները հեղհեղել են քաղաքի փողոցները: Ես նման բան չեմ հիշում»,-գրել է Եգանյանը։

















