«Ֆեյսբուք»-ում կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են․ Ոստիկանության բացահայտումը

21:19 • 13.07.20

Հուլիսի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը:

Ըստ նախնական տվյալների` ստուգումներով պարզվել է, որ օգտատիրոջ էջը կոտրել են և տարածել կեղծ տեղեկություն:

Կոչ ենք անում բոլորին բացառապես հետևել միայն պաշտոնական լրահոսին։