ՌԴ-ում Ան-2 ինքնաթիռ է կործանվել. կա 1 զոհ

10:09 • 13.07.20

ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում Ան-2 ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկն էլ վնասվածքներ ստացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Դեպքի վայր են ժամանել արագ արձագանքման ծառայության աշխատակիցները:

«Հուլիսի 13-ին Մոսկվայի ժամանակով 04:10-ին (Երևանի ժամանակով 05:10) տեղեկություն է ստացվել Ան-2 ինքնաթիռի ընկնելու և հրդեհվելու մասին»,-ասված է հաղորդագրությունում:

Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ստուգումներ են անցկացվում պարզելու համար դեպքի պատճառները: Վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռը դիպչել է լարի, ինչից հետո ընկել է:

Քննությունը ուսումնասիրելու է տեղի ունեցածի բոլոր վարկածները, այդ թվում` ինքնաթիռի տեխնիկական վիճակն ու օդաչուի գործողությունները: