Լողափերը բաց են, լողալն՝ արգելված. Բրազիլիան խստացրել է կորոնավիրուսի դեմ պայքարը (ուսանկարներ)

13:30 • 13.07.20

 

Բրազիլիայի իշխանությունները սկսել են ավելի լուրջ վերաբերվել կորոնավիրուսային համաճարակին, որը երկրում խլել է 72 100 մարդու կյանք. միայն անցած օրվա ընթացքում Բրազիլիայում գրանցվել է մահվան 631 դեպք:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ռիո դե Ժանեյրո քաղաքում արգելվել է լողալու նպատակով լողափ այցելել: Խոսքը նաև հանրահայտ Կոպակաբանա լողափի մասին է:

Թեև լողափերը բաց են, սակայն քաղաքային իշխանությունները մարդկանց թույլ չեն տալիս լողալ, նրանք կարող են միայն մարզվել կամ ջրային սպորտաձևերով զբաղվել:

Ստորև հրապարակված լուսանկարներում երևում է՝ ինչպես են ոստիկանները լողափերից հեռացնում կանոնները խախտողներին:

Հիշեցնենք, որ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը բազմիցս կասկածի տակ է առել կորոնավիրուսային համավարակի լրջությունն ու  տնտեսական, սոցիալական  սահմանափակումների դեմ հանդես եկել, ևս վարակվել է կորոնավիրուսով:

Police officers have been removing sunbathers from Brazil's iconic Copacobana beach as the country's coronavirus death toll continues to spiralMunicipal police officers were pictured removing sunbathers who flout the rulesBeaches in tourist hot-spot Rio de Janeiro are open but the city has ruled that visitors can only use them for exercise and water sports in a bid to slow the spread of the killer virusVisitors were seen enjoying the sunshine on the beach in Rio de Janeiro. Anyone flouting lockdown rules were asked to leaveFamilies were pictured playing in the sea in Brazil's iconic Copacabana on SundaySunbathers were seen soaking up the rays in protective face masks as police officers are seen in the distance