Ընդդեմ արտակարգ դրության երկարացման ակցիայի մեկնարկից առաջ Խոր Վիրապի տարածքից բերման ենթարկվեցին Նարեկ Մալյանն ու «ՎԵՏՕ» շարժման անդամները. ակցիան չկայացավ (տեսանյութ)
11:20
Խոր Վիրապ վանական համալիրի տարածքից ձերբակալվել է նաև Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանին:
Այս պահին մի քանի հարյուր ոստիկաններ են հավաքվել տարածում:
10։44
Խոր Վիրապում նախաձեռնած ակցիայից առաջ Նարեկ Մալյանը բերման ենթարկվեց
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր «Բաց հասարակությունների հիմնադրամ-Հայաստան» ՀԿ-ի կողմից պետական օղակների զավթման մասին։ Մալյանը նշեց, որ որոշել է իր ակցիան սկսել հենց այն վայրից, որտեղից Գրիգոր Լուսավորիչը դուրս է բերել Քրիստոնեությունը և տարածել երկրով մեկ։
Այսօր, ժամը 11-ին նախատեսված էր ակցիան, սակայն Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ նախքան ակցիայի մեկնարկը Նարեկ Մալյանին բերման են ենթարկել:
Մինչ այդ, Նարեկ Մալյանը հայտնում էր, որ ոստիկանության ավելի քան 500 ծառայող է տարվել Խոր Վիրապի տարածք:
10։42
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը նախաձեռնել է ավտոերթ, որը մեկնարկում է Խոր Վիրապ վանքի մոտից։ Ավտոերթի վերջնակետը Երևանում է։
Ավտոերթը կազմակերպվել է ի նշան արտակարգ դրության երկարացման, դրա ընթացքում առանց հանրային քննարկման «հակապետական օրենքներ»-ի ընդունման և Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունների դեմ բողոքի։










