Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում «Mitsubishi Pajero»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Հուլիսի 12-ին, ժամը 23:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Նոյեմբերյանի հենակետի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Ծ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և հոսանքազրկել ավտոմեքենան:










