ՀԲԸՄ-ն միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի անհիմն ռազմական ագրեսիան․ հայտարարություն

14:41 • 14.07.20

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարությամբ է հանդես եկել Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին։

Մեր աշխարհասփյուռ անդամներով և գլոբալ ցանցով հանդերձ` ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին և կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի անհիմն ռազմական ագրեսիան, որը սպառնալիք է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»։