Այսօր ադրբեջանական կողմի կրակից զոհված Գարուշ Համբարձումյանը ուներ կին և երեխա

16:25 • 14.07.20

Ադրբեջանական կողմի կրակից այսօր Տավուշում զոհված Գարուշ Համբարձումյանը հաշվառված է Բազում համայնքում, սակայն բնակվում է Բերդում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Բազում համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը:

«Ինքը, կինը և երեխան հաշվառված են այստեղ, բայց չեն բնակվում»,- ասաց նա՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Նշենք, որ Գարուշ Համբարձումյանը դեռևս 2016 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացված էր որպես ՀՀ զինված ուժերի լավագույն սպաներից ու հրամանատարներից մեկը։