Կալիֆոռնիայում լճում հայտնաբերել են Glee սերիալից հայտնի դերասանուհի Նայա Ռիվերայի դին (լուսանկարներ)

09:30 • 14.07.20

Փրկարարներն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վենտուրա շրջանում գտնվող Պիրու լճում հայտնաբերել են անհետ կորած համարվող ամերիկացի դերասանուհի Նայա Ռիվերայի մարմինը, այդ մասին Twitter-ում հաղորդել է տեղի շերիֆ Բիլ Այուբը։

Անցյալ չորեքշաբթի լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ 33-ամյա դերասանուհին 4-ամյա որդու՝ Ջոզիի հետ այցելել է Վենտուրա շրջանում գտնվող Պիրու լիճ։ Մի քանի ժամ անց տղային միայնակ են հայտնաբերել նավակում, սակայն մորը չէր հաջողվել գտնել։ Դերասանուհու մեքենան հայտնաբերվել էր կայանատեղում։

Ինչպես նշում է TMZ-ն, երեխան պատմել է, որ մոր հետ լողում էին, սակայն չգիտի, թե ինչպես է մայրը խեղդվել։

Դերասանուհու դին հայտնաբերելուց հետո Վենտուրա շրջանի շերիֆ Բիլ Այուբը հայտարարել է, որ նախնական վարկածի համաձայն՝ Նայա Ռիվերան իր վերջին ուժերն օգտագործել է 4-ամյա որդուն փրկելու համար։

«Նա բավականաչափ էներգիա է հավաքել որդուն նավակ վերադարձնելու համար, բայց ուժերը չեն բավականացրել իրեն փրկելու համար»,- ասել է Այուբը:

 

Authorities carry the body of Naya Rivera from a boat on Monday morning to be taken for formal identificationThe actress's body was placed in a van to be driven away from the scene for further examinationThe Ventura County Sheriff's Office released CCTV footage showing Naya Rivera and her four-year-old son arriving at the dock on Lake Piru on WednesdayThe pair climbed onto their pontoon boat rental before heading out into the lake at around 1pmSheriff: 'Glee' star Naya Rivera saved son before drowning | CTV NewsNaya Rivera's Son Josey Harassed by Paparazzi Following ...