Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 32490 է, մահվան դեպքերինը՝ 766
Հայաստանում հուլիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 339 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 32 490-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 581 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հուլիսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 184 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 766-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) և 53 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։










