Արտակարգ դրություն է, հնարավոր է՝ կարիք լինի օրենք փոխելու, կամ ռազմական իրավիճակի հետ կապված օրենք ընդունելու .Ա․ Սիմոնյանը՝ ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության մասին

13:04 • 15.07.20

Մենք պետք է ֆիսենք, որ օրենքը վերաբերում է զուտ կորոնավիրուսի համաճարակի ժամանակահատվածում ստեղծված իրավիճակին: Այս մասին իր ելույթում ասաց ԱԺ փոխանախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը:

«Երբ այստեղից խոսվում է պառլամենտարիզմի դարավոր պատմության մասին, ես ուզում եմ մի բան հասկանանք, որ ՀՀ-ն, լինելով պառլամենտական երկիր, ունի նաև պատասխանատվություն: Մենք հիմա գտնվում ենք արտակարգ դրության ընթացքում և շատ հնարավոր է, որ կարիք լինի սահմանադրական օրենք փոխելու, կամ կարիք լինի օրինակ՝ ռազմական իրավիճակի հետ կապված հրատապ մի օրենք ընդունելու և մենք պետք է իրավիճակին համապատախսան կարողանանք գործել, որպեսզի պառլամենտական երկրի պառլամենտը շարունակի գործել և կաթվածահար չլինի»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ արտակարգ դրությունը ենթադրում է արտակարգ լուծումներ: Ըստ նրա, եթե ավելի հստակ լինեն օրենքի փոփոխությունների ձևակերպումները, համաձայնությունը կարող են ձեռք բերել և օրենքի հեղինակները հետևություն ունեն անելու: