Ջավախքի շուրջ 70 դիմորդի թույլ է տրվել առանց կարանտինի մուտք գործել Հայաստան, հանձնել քննությունները և վերադառնալ. Շիրակ Թորոսյան

14:17 • 15.07.20

Բարեբախատաբար Ջավախքում, ինչպես նաև ողջ Վրաստանում կորոնավիրուսի տարածման մակարդակը շատ ցածր է, կոնկրետ Ջավախքում գրեթե գոյություն չունի: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Անդրադառնալով վերջին օրերին Ջավախքում արոտավայրերի հետ կապված խնդրին՝ Թորոսյանն ասաց, որ Վրաստանի այլ բնակավայրերից ադրբեջանցիները իրեն անասունների հոտերը բերում են և Ջավախքի արտոավայրերում են արածացնում, ինչը դժգոհությունների առիթ է առաջացրել ջավախքցիների շրջանում:

Նրա խոսքով՝ Ջավախքի նահանգային իշխանությունները խոստացել են, որ խնդիրը քայլ առ քայլ կլուծվի և հիմա խնդիրը լուծման փուլում է և այս պահին դժգոհություններ չկան:

Ինչ վերաբերում է ջավախահայ ուսանողների խնդիրներին, Շիրակ Թորոսյանը տեղեկացրեց, որ մեծ ծավալի աշխատանք կատարվեց, որ ջավախահայ դիմորդները կարողանային գալ Հայաստան՝ քննություններ հանձնելու: «Քանի որ ՀՀ-ում արգելվեց հեռավար քննական համակարգը, բայց կրճատվեց քննությունների քանակը և մեկ քննություն է մտցված, կորոնավիրուսի պայմաններում աննախադեպ քայլ կատարվեց․ հայկական և վրացական իշխանությունների քննարկումների արդյունքում հնարավորություն տրվեց շուրջ 70 ջավախքցի դիմորդների, որոնք հայտ էին ներկայացրել Հայստանի միասնական քննություններին մասնակցելու համար, մուտք գործել Հայատան՝ առանց կարանտինի հանձնել քննություններն ու վերադառնալ»,- տեղեկացրեց նա: