Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել մզկիթի հարևանությամբ

23:46 • 18.07.20

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել հուլիսի 18-ի երեկոյան՝ երկրում նշանակված խորհրդարանական ընտրությունների նախօրեին:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությանը, պայթուցիկները գործի են գցվել Նահեր-Աիշա թաղամասում գտնվող Անիս բեն Մալեկ մզկիթի մոտակայքում:

Նախնական տվյալներով՝ կատարվածի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկ մարդ հոսպիատալացվել է: Ոստիկանությունը շրջափակել է պայթյունի շրջանը և հետաքննություն է վարում: