Զբոսաշրջային ընկերությունների կողմից ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների, արգելոցների նախապես գնված տոմսերը, որոնք այս տարի չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին․ նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ուղղված զբոսաշրջային ընկերություններին։
«Զբոսաշրջային ընկերությունների կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի բռնկման և զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով այս տարի չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին` ամբողջ տարվա ընթացքում»,- գրել է նա։










